Exhibition

Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI

Naregatsi Art Institute


Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI
8 août 2022   6:30 PM
16/1 Vardanants, Yerevan
Yerevan - Armenia

Օգոստոսի 8-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Մեկ կտավ, մեկ գաղափար» իջևանյան սիմպոզիումի մասնակից նկարիչների ցուցահանդեսը:

Միջոցառման նպատակն է` համագործակցել մեկ այլ մշակութային կառույցի հետ, ամրացնել մշակութային կապերը, ներկայացնել սիմպոզիումի ընթացքում ստեղծված բնանկարները` հանրությանը հասանելի դարձնելով դրանք։

Միջոցառումն իրականացվում է «Մունետիկ» ՀԿ-ի նախաձեռնությամբ:

«Մունետիկ» մշակութային ՀԿ ստեղծվել է 2002 թվականին քանդակագործ Հենրիկ Համբարձումյանի կողմից. իրականացնում է խեցեգործական և գեղանկարչական սիմպոզիումներ, համագործակցում է տարբեր պետական և մշակութային կառույցների հետ։

Ցուցահանդեսը բաց է մինչև օգոստոսի 19-ը:

Մուտքն ազատ է:

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1

Հեռ. +374 10 580105

www.naregatsi.org

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

On August 8th, at 6:30 pm, the Naregatsi Art Institute will host the exhibition of the artists participating in the "One Canvas, One Idea" Ijevan Symposium.

The event is aimed to cooperate with another cultural institution, to strengthen cultural ties, and to present the landscapes created during the symposium, making them available to the public.

The event is initiated by the "Munetik" NGO.

The "Munetik" cultural NGO was established in 2002 by sculptor Henrik Hambardzumyan. It organizes pottery and painting symposiums, cooperates with various state and cultural structures.

Admission is FREE.

Address: 16/1 Vardanants, Yerevan

Phone · +374 10 580105

www.naregatsi.org








Back to the calendar