Feast

Տյառնընդառաջը «Երիտասարդների տանը»

«Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն


Տյառնընդառաջը «Երիտասարդների տանը»
15 févr. 2020   3:00 PM
«Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն / “Youth House” OYC
Վազգեն Սարգսյան 20 / Vazgen Sargsyan 20, Gyumri
Shirak - Armenia

Հաճելի նորություն մեծահասակների, երիտասարդների և իհարկե երեխաների համար: Շուտով մոտենում է Տյառնընդառաջի տոնը:

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը փետրվարի 15-ին, ժամը 15:00-ից սկսած նշելու է Տյառնընդառաջը՝ տոնին բնորոշ խորհուրդներով:

Օրն էլ առավել կջերմացնեն «Երիտասարդների տան» սաները թատերական ներկայացմամբ, «Հրայրք» ավանդական պարի խումբն ու «Խազեր» երգչախումբը: Իսկ Տյառնընդառաջին բնորոշ տոնական խաղերը, ուտեստներն ու կրակը ձմեռվա ցրտին տաքությամբ կլցնեն բոլորիս միջավայրը:

Միջոցառման մուտքն ազատ է, սիրով կսպասենք բոլոր ցանկացողներին:

Վայրը՝ Վազգեն Սարգսյան 20, հեռ. 094 059 197:

Հարգանքներով՝

ԵՆԿ ՀԿ-ի «Երիտասարդների տան» թիմ




Back to the calendar