Concert

ՆԱՄ 15-ամյակ | NAI 15 years

Naregatsi Art Institute


ՆԱՄ 15-ամյակ | NAI 15 years
8 sept. 2019   7:00 PM
1 Isahakyan, Yerevan
Yerevan - Armenia

«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է իր որդեգրած ազգանվեր գործունեությունը՝ բազմաթիվ միջոցառումների, ծրագրերի և նախագծերի միջոցով նպաստելով հայկական մշակույթի ժառանգության պահպանմանն ու զարգացմանը:

Միությունը մեծ պատասխանատվությամբ արդեն 15 տարի իր ուսերին է կրում հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակույթի ծաղկեցմանն ուղղված արժանապատիվ գործը:

«Նարեկացի» արվեստի միությունը սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, հրավիրում է ձեզ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ ներկա գտնվելու միության 15-րդ տարեդարձին նվիրված համերգային երեկոյին:

Տոնական միջոցառումը կմեկնարկվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Շահե քահանա Հայրապետյանի Տերունական աղոթքով:

Երեկոյին իրենց մասնակցությունը կցուցաբերեն «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր), երգչուհի Լուսին Վանեսը, Լևոն Կարապետյանը (դաշնամուր), Գևորգ Կոջոյանը (տենոր), Աստղիկ Խաչատուրյանը (դաշնամուր), ՆԱՄ երգչախումբը (խմբավար՝ Անահիտ Սարգսյան), «Փարոս» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայէլեան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան), «Նժդեհ» ազգագրական պարի խումբը (գեղ. ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան, պարուսույց՝ Աբել Մաթևոսյան):

Հոբելյանական երեկոն կվարեն Անահիտ Հակոբյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Սամվել Բաղինյանը:

Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին նշելու «Նարեկացի» արվեստի միության 15-ամյակն ու վայելելու տոնական միջոցառումը:

Մուտքն ազատ է:

Հասցե՝ ք. Երևան, Իսահակյան 1

Հեռ. +374 10 580105

www.naregatsi.org

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Naregatsi Art Institute continues its patriotic activities aimed at the preservation and development of Armenian cultural heritage by organizing diverse events and projects.

For 15 years the Center with great responsibility has been implementing projects intended for the flourishing of the Armenian culture of millenniums.

On September 8th, at 7:00 pm, Naregatsi Art Institute will mark its 15th anniversary in Komitas Chamber Music Hall within the framework of a beautiful concert program.

The festive event will begin with the Lord's Prayer by Father Shahe Hayrapetyan, spiritual pastor of St. Sarkis Church of the Araratian Patriarchal Diocese.

The event will feature Naregatsi Orchestra (Artistic Director, RA Honorary Artist Artem Khachatur), singer Lusin Vanes, Gevorg Kojoyan (tenor), Astghik Khachaturyan (piano), Levon Karapetyan (piano), NAI Choir (Conductor Anahit Sargsyan), Paros Chamber Choir (Artistic Director Raffi Mikaelian, Conductor Ruben Karaseferian), Njdeh Folk Dance Group (Artistic Director, RA Honorary Worker of Culture, Gagik Ginosyan, Dance Instructor Abel Matevosyan).

The jubilee evening will be hosted by Anahit Hakobyan and RA Honorary Artist, actor Samvel Baghinyan.

We look forward to celebrating together the 15th anniversary of the Naregatsi Art Institute and enjoying the festive event.

Admission is FREE.

Address: 1 Isahakyan, Yerevan

Phone · +374 10 580105

www.naregatsi.org




Back to the calendar