Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հայաստանի կույրերի միավորման «Երաժշտական կոլեկտիվների» երգչախմբի և ժողովրդական գործիքների նվագախմբի «Երևան - Էրեբունի» խորագիրը կրող համերգային երեկոն:
Երևանի 2801-ամյակին նվիրված միջոցառմանը կհնչեն Կոմիտասի և Թաթուլ Ալթունյանի ստեղծագործությունները:
Հայաստանի կույրերի միավորման «Երաժշտական կոլեկտիվների» երգչախումբը և ժողովրդական գործիքների նվագախումբը հիմնադրվել են 1976թ-ին` կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սիմոն Հովհաննիսյանի անմիջական ջանքերով ու գեղարվեստական ղեկավարությամբ:
Խմբավար՝ Կարո Ալեքսանյան
Դաշնակահար՝ Մարգարիտա Արիստակեսյան
Երաժշտական մասի ղեկավար` Գեղամ Հարությունյան
Մուտքն ազատ է:
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1
Հեռ. +374 10 580105
www.naregatsi.org
~~~
On October 29th at 7:00 pm Naregatsi Art Institute will host a concert evening entitled "Yerevan - Erebuni" featuring the "Musical Groups" Choir and Folk Instruments Orchestra of the Union of the Blind of Armenia.
The event dedicated to the 2801st anniversary of Yerevan will feature works by Komitas and Tatul Altunyan.
The "Musical Groups" Choir and Folk Instruments Orchestra of the Union of the Blind of Armenia were founded in 1976 with the immediate efforts and artistic guidance of the composer and the RA Honored Worker of Culture Simon Hovhannisyan.
Conductor: Karo Aleksanian
Pianist: Margarita Aristakesyan
Music Director: Gegham Harutyunyan
Admission is FREE.
Address: 16/1 Vardanants, Yerevan
Phone · +374 10 580105
www.naregatsi.org