Exhibition

Միջոցառում ՆԱՄ-ում | Event at NAI

Naregatsi Art Institute


Միջոցառում ՆԱՄ-ում | Event at NAI
20 sept. 2021   6:30 PM
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1
Yerevan - Armenia

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Երազանքի լիճը» խորագիրը կրող ցուցահանդես:

Միջոցառումն իրականացվում է ֆինլանդացի արվեստագետ Աննա-Լեա Կոպերի կողմից՝ բնապահպանական նշանակություն ունեցող մասնակցային արվեստի նախագծի շրջանակում:

Ցուցահանդեսին կներկայացվեն երեխաների աշխատանքները, որոնք արվել են Երևանի Աղի լճի տարածքում:

«Յուրաքանչյուր երեխա նկարագրել է իր երազանքը` գրելով և ստեղծելով երազանքի լճի իր պատկերացրած մոդելը»,-նշում է Աննա-Լեա Կոպերին:

Մասնակցային արվեստի նախագծերով և ինստալացիաններով հայտնի Աննա-Լեա Քոփփերին երեխաների համար հնարավորություն է ստեղծում արտահայտել իրենց երազանքը և այն ուշադրության արժանացնել արվեստի միջոցով:

Միջոցառմանը կլինի նաև քննարկում արվեստի, բնապահպանության, մանկավարժության և ժողովրդավարության վերաբերյալ։

Համադրող՝ Սյուզի Հակոբյան

«ՆՈՐ ԱՐՎԵՍՏԻ ՓՈՒԼ» Մշակութային ՀԿ

Ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 24-ը

Մուտքն ազատ է:

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1

Հեռ. +374 10 580105

www.naregatsi.org





Back to the calendar