Business Event

Opening in Artsakh

Photo Atelier Marashlyan


Opening in Artsakh
18 sept. 2021   1:00 PM
Park Hotel Artsakh
Stepanakert - Artsakh

Արցախի Հանրապետության անկախության հռչակման 30-րդ տարելիցին, ցանկանում ենք հայտնել, որ ընդամենը մի քանի շաբաթից՝ սեպտեմբերի 18-ին, Photo Atelier Marashlyan իր առաջին ֆոտոստուդիան կբացի Արցախում։

2021թ․ փետրվարին Արցախ այցելությունից հետո այս որոշումը բնական էր։

Այսօր, ավելի քան երբևէ կարևոր է լինել ոչ միայն Արցախի կողքին, այլ նաև հենց Արցախում։

Photo Atelier Marashlyan ներդնելու է բոլոր ուժերը Արցախի մշակութային, կրթական, հասարակական և տնտեսական կյանքի անքակտելի մասը դառնալու համար։

Ֆոտոստուդիայի հիմնական ուղղվածությունը կլինի հայկական ազգային, մասնավորապես այս տարածաշրջանի տարազներով լուսանկարչական ժանրի վերածնունդը։

Ֆոտոստուդիան տեղ կգտնի Ստեփանակերտի ամենագողտրիկ ու մենահատուկ հյուրանոցներից մեկում՝ Պարկ Հոթել Արցախում։

Սիրով հրավիրում եմ բոլոր ցանկացողներին միանալ մեզ ֆոտոտուդիայի բացմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Ստեփանակերտում։





Back to the calendar