Conference

Զեկուցում-սեմինար | Lecture - Seminar

Naregatsi Art Institute


Զեկուցում-սեմինար | Lecture - Seminar
18 sept. 2019   7:00 PM
16/1 Vardanants, Yerevan
Yerevan - Armenia

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Գասպարյանի զեկուցում-սեմինարը, որը կրում է «Հայ ինքնության /բաքսթընյան և լոուրենսյան/ մեկնությունը ցեղասպանության /ռումմելյան տեսության/ համատեքստում» խորագիրը:

Նաիրա Գասպարյանը կխոսի այն մասին, թե ով է հայը, ինչ արժեհամակարգ ունի և ինչպես է ընկալվել նախագենոցիդյան շրջանի միսիոներների և ճանապարհորդ –հումանիստների կողմից, ինչպես նաև կպարզաբանի հարցեր, որոնք կապված են Հայոց ցեղասպանության և հայ արժեհամակարգի հետ. հայը համահարթեցման՝ գլոբալիզացիայի, ժամանակաշրջանում:

Նաիրա Գասպարյանը հանդիսանում է 3 մենագրության, բազմաթիվ գիտական աշխատանքների ու գիտահանրամատչելի հոդվածների հեղինակ. նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է երեք թեկնածուական ատենախոսություն:

Մուտքն ազատ է:

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1

Հեռ. +374 10 580105

www.naregatsi.org

~~~

On September 18th, at 7:00 pm, Naregatsi Art Institute will host a lecture-seminar by Naira Gasparyan, Associate Professor of the Chair of English Philology, Candidate of Philology.

The lecture is entitled "The Baxtian and Lawrence Interpretation of the Armenian Identity in the Context of Genocide (Rumelian Theory)".

Naira Gasparyan to talk about who the Armenians are, what system of values they have and how they have been perceived by pre-genocide missionaries and traveler-humanists, as well as she will clarify issues related to the Armenian Genocide and the Armenian system of values; the Armenian in the era of leveling - globalization.

Naira Gasparyan is the author of 3 monographs, numerous scientific works and popular articles.

She has been the scientific supervisor of three theses.

Admission is FREE.

Address: 16/1 Vardanants, Yerevan

Phone · +374 10 580105

www.naregatsi.org




Back to the calendar