Conference

Գրքի շնորհանդես ՆԱՄ-ում | Book Presentation in NAI

Naregatsi Art Institute


Գրքի շնորհանդես ՆԱՄ-ում | Book Presentation in NAI
31 janv. 2023   7:00 PM
Address: 16/1 Vardanants, Yerevan
Yerevan - Armenia

Հունվարի 31-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Արեգ Պանյանի և Զարուհի Միկոյանի «Ավեոնա» գրքի շնորհանդեսը:

Միջոցառման նպատակն է գրքասեր հանրությանը ճանաչելի դարձնել «Կասիոպեացիներ. Ավեոնա» սագան, դրա առաջին հատորը և այն արժեհամակարգը, որի կրողն է գիրքը, այն է՝անկոտրում ոգու ուժը, ոգեղեն արժեքների գինն ու առաքելությունը:

Արեգ Պանյանը սովորել է Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի դաշնամուրային (ղեկ.՝ Ս. Գասսլեր ) և կոմպոզիցիայի բաժիններում (ղեկ.՝ Վ Աճեմյան), որից հետո ուսումը շարունաել է ԵՊԿ կոմպոզիցիայի բաժնում ( ղեկ.՝ Վ. Աճեմյան): 2013թ.-ից Կոմպոզիտորների միության անդամ է: «Կասիոպեացիներ. Ավեոնա» կրկնակի կոնցերտի հեղինակն է, որն արժանացել է եռակի ռեկորդի Դյուցազնագրքի կողմից, իսկ ԿՄ կողմից՝ Արվեստի ոլորտում ակնառու ձեռքբերումների համար նախատեսված պատվոգրի:

Զարուհի Միկոյանը սովորել է Ձայնի պահպանման երաժշտական դպրոցում (ղեկ.՝ Դ. Ղարագյոզյան): Ավարտել է ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետը՝ իբրև լեզվաբան-գրաբարագետ, ապա ԵՊԿ՝ իբրև դասական երգչուհի (ղեկ.՝ Մ. Մկրտչյան): Միջազգային մրցույթների բազմակի մասնակից է և դափնեկիր, ի թիվս այդմ՝ Նախագահական մրցույթի և Վերածնունդ մրցույթ-փառատոնի:

Մուտքն ազատ է:

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1

Հեռ. +374 10 580105

www.naregatsi.org

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

On January 31st, at 7:00 p.m., the Naregatsi Art Institute will host the presentation of the book “Aveona” by Areg Panyan and Zaruhi Mikoyan.

The event is aimed to make the book-loving public aware of "Cassiopeans. Aveona" saga, its first volume and the value system that the book is the bearer of, that is, the power of the invincible spirit, the price and mission of spiritual values.

Areg Panyan studied in the piano (director: S. Gassler) and composition departments (director: V. Adjemian) of Sayat-Nova Music School, after which he continued his studies in the composition department of YSC (director: V. Adjemian). He is a member of the Composers' Union since 2013. He is the author of the double concerto "Cassiopeans. "Aveona", which was awarded a triple record by Dyutsaznagirk, and the Award for Outstanding Achievement in the Arts by the Composers’ Union.

Zaruhi Mikoyan studied at the Voice Preservation Music School (director: D. Gharagyozyan). She graduated from the YSU Faculty of Philology as a linguist-grabar specialist, then YSC as a classical singer (director: M. Mkrtchyan). She is a multiple participant and laureate of international contests, including the Presidential Contest and the "Renaissance" (Veratsnund) Contest-festival.

Admission is FREE.

Address: 16/1 Vardanants, Yerevan

Phone · +374 10 580105

www.naregatsi.org








Back to the calendar