Dance

Նարեկ Պարային Համույթ Պարային Գույներ Հոբելյանական Երեկո

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և Հ.Բ.Ը.Մ-Ի Նորքի Հայորդաց Տուն


Նարեկ Պարային Համույթ Պարային Գույներ Հոբելյանական Երեկո
23 avr. 2024   7:00 PM
Կ. Ստանիսլավսկու Անվան Ռուսական Դրամատիկական Թատրոն
Yerevan - Armenia

Սիրելի՛ հանդիսատես, շտապում ենք տեղեկացնել, որ «Պարային գույներ» խորագրով 35 ամյա անսամբլի առաջին հոբելյանական երեկոյի տոմսերն արդեն հասանելի են

Երեկոն առանձնանում է իր բեմադրություններով, կատարումներով.

1-ին համերգային բաժինը նվիրված կլինի Փայլակ Սարգսյանի բեմադրական գործունեությանը, իսկ 2-րդ բաժնում ներառված կլինեն «Նարեկ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանի և բալետմայստեր Արա Ասատուրյանի և «Նարեկ» պարային համույթի հիմնադիր Լյուդվիգ Բուլղադարյանի բեմադրությունները։

Երեկոյի ընթացքում հանդիսատեսին կներկայացվի միանգամից 4 նոր բեմադրություն։

Հավելենք նաև, որ երեկոն ստացել է «Պարային գույներ» անվանումը՝ ի հիշատակ «Նարեկ» պարային դպրոցի հիմնադիր Փայլակ Սարգսյանի։

Տոմսերը կարող եք պատվիրել՝ զանգահարելով 010-66-60-05 հեռախոսահամարով, կամ պարզապես գրելով «Նարեկ» պարային համույթի պաշտոնական էջերին

Սիրով սպասում ենք Ձեզ





Back to the calendar