Festival

Yerevan Wine Days 2020 / Երևանի Գինու Օրեր 2020

Eventtoura / Էվենտտուրա


Yerevan Wine Days 2020 / Երևանի Գինու Օրեր 2020
1 mai 2020   5:00 PM
Eventtoura / Էվենտտուրա
M. Khorenatsi 26A, Yerevan
Yerevan - Armenia

Գինուն նվիրված հայաստանյան և միջազգային տոների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի «Երևանի Գինու Օրերը»։ Մեծ համբավ ձեռք բերած այս միջոցառումն ամեն տարի տեղի է ունենում մայիս ամսվա առաջին ուրբաթ և շաբաթ օրերին, այս տարի՝ մայիսի 1-ին և 2-ին։ Այն ընդգրկելու է Երևանի գողտրիկ ու գեղեցիկ կենտրոնական մի քանի փողոցներ․ Սարյան-Մոսկովյան փողոցների՝ Պուշկինից մինչև Սպենդիարյան խաչմերուկներն ընկած հատվածը և Թումանյան փողոցը մինչև Փարպեցի խաչմերուկ, ժամը 17։00-ից մինչև 23։00։

Գինին սեր է, գինի խմելն՝ արվեստ, իսկ Երևանն այն վայրը, որտեղ պետք է խմել գինի:

Գինու օրերին, գինու սիրահար զբոսաշրջիկներն ու տեղացիներն ունեն ընտրության լայն հնարավորություն. ըմպել հայկական էնդեմիկ սորտերից պատրաստված լավագույն գինիները, ըմբոշխնել սպիտակ, կարմիր և ռոզե գինիների ամբողջ համային սպեկտորը՝ զուգակցելով դրանք իրենց նախընտրած հայկական համեղ ուտեստներով, պանրի լայն տեսականիով և/կամ համաշխարհային խոհանոցի այլ խորտիկներով:

Այս տարվա նորույթը․ եթե չգիտեք` ինչի հետ կարելի է համադրել գինին, ապա գինու միջազգային և հայ լավագույն մասնագետներն իրենց վարպետաց դասերով ձեզ կփոխանցեն գինին ըմպելու գաղտնիքները: Վարպետաց դասերի 2 օրերի ժամանակացանկը, մասնագետների անուններն ու տոմսերի վաճառքը կհայտարարենք փետրվար ամսից։

Այս տարի «Երևանի գինու օրերը» նվիրված են լինելու Մարտիրոս Սարյանի 140 ամյակին: Ուստի սարյանական գույները կդառնան միջոցառման անբաժան մասը: Սարյանի տուն-թանգարանի դիմաց լինելու է վարպետաց դաս-մրցույթ «Գինին և արվեստը» խորհրագրով։ Փորձելու եք՝ ըմբոշխնելով գինին, նկարել Սարյանական գույներով։

Ավելին, եթե այս ամենին ավելացնենք պարային երաժշտություն, լուսային վառ ու նոր ձևավորում, ընկերական ջերմ շրջապատ, գարնանային զով երեկոներ, ապա այցելուների խելահեղ, անմոռանալի ու միաժամանակ մշակութային ժամանցն ապահովված է։

Միջոցառման մուտքն ազատ է բոլորի համար, սակայն ներկայացված գինիներից օգտվելու համար հարկավոր է ձեռք բերել դրա համար նախատեսված հատուկ փաթեթ` 7000 դրամ արժողությամբ: Փաթեթն իր մեջ ներառում է կտորե պատյան, գինու բաժակ՝ լոգոյով, տեղեկատվական գրքույկ 15 կտրոնով, ինչպես նաև զեղչի կտրոններ ներկայացված ռետորաններից օգվելու համար և այլ զեղչային անակնկալներ: Գրքույկն այս տարի իր մեջ ներառելու է տեղեկատվություն, թե որ գինեգործի մոտ տվյալ գինին քանի կտրոն է արժենալու ամբողջական բաժակի կամ համտեսի համար: Բացի փաթեթներից, առանձին վաճառվելու են լոգոյով բաժակներ՝ 1500դրամ, և կտրոններ 250դրամ արժողությամբ:

Ինչպես ասում են. «որտեղ չկա գինի այնտեղ չկա սեր», ուստի «Երևանի գինու օրերին» բոլորը հնարավորություն կունենան ապրել գինովցած ու գինով լեցուն սիրո մեջ:

-

Among the Armenian and international festivals dedicated to wine, “Yerevan Wine Days” has its special place. Every year this great event takes place on the first Friday and Saturday of May, on the several cozy and beautiful central streets of Yerevan. This year Yerevan Wine Days will be held on the 1st and 2nd of May, on the section of Saryan-Moskovyan streets from Pushkin to Spendiaryan intersections and Tumanyan street to Parpetsi intersection, from 17:00 to 23:00.

Wine is love, drinking it is an art, and Yerevan is the place where one should drink wine.

On Yerevan Wine Days, Wine-lovers, both locals and tourists, have a wide choice to try the best wines made of endemic sorts of grapes, to taste the full spectrum of white, red and rose wines, combining them with their favorite Armenian delicacies, a wide range of cheeses or with the tastiest dishes of world cuisine.

The Novelty: If you are unsure of how to match wine & food, then the best international and Armenian wine experts will share with you the secrets of wine tasting and matching. We will announce about the schedule of master classes, names of specialists and ticket sales from February.

This year Yerevan Wine Days is dedicated to the 140th anniversary of Martiros Saryan. Therefore, the colors of Saryan will become an integral part of the event. A master class competition will be held in front of Saryan's house – museum. Participants, enjoying the wine, will try to paint in Saryan's style.

Moreover, lively music, bright and new decorative lights, friendly atmosphere and cool spring evenings will make the visitors’ days cheerful, unforgettable and at the same time full of cultural entertainment.

The entrance to the event is free for everyone. However, to taste the presented wines you need to buy special packages for 7,000 AMD. The package includes a lanyard case, a wine glass, a brochure with 15 coupons and full information about the wine makers, discount coupons for the presented restaurants, as well as other discounts. The brochure includes list of wines and the number of coupons each costs. The wine glasses also will be sold separately for 1500 AMD and coupons for 250 AMD.

As one thinker has said: “where there is no wine, there is no love”, so in “Yerevan Wine Days” everyone has an opportunity to feel the love given by wine.




Back to the calendar