Business Event

Մենք ու Մունք

ԱրարատԲանկ


Մենք ու Մունք
15 déc. 2023   8:00 PM
46 Mesrop Mashtots Ave, Yerevan
Yerevan - Armenia

Ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 20:00 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։

Համերգը կազմակերպվում է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ավագ Մարգարյանի մասնակցությամբ։

Համերգի հատուկ հյուրերն են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մալխասյանն ու Ինգա Արշակյանը։

Համերգային ծրագիր

1. «Ֆանտազիա Ա. Այվազյանի երգերի մեղեդիներով» (մշ՝ Մ.Մավիսակալյան)

2. «Մեղեդի» (Ա. Բաբաջանյան/ մշ.՝ Ա. Հյուսնունց)

3. «Ծաղկաձոր» (Ստ. Շաքարյան)

4. «Քարավան» (Ալ. Հարությունյան/մշ.՝ Մ. Ուլիխանյան)

5. «Նոկտյուրն»- Լևոն Մալխասյան (Ա.Բաբաջանյան/մշ.՝ Լ. Մալխասյան)

6. «Անուրջներ» - Լևոն Մալխասյան (Ա.Բաբաջանյան/մշ.՝ Լ. Մալխասյան)

7. «Promenade» - (Ռ. Ամիրխանյան/մշ.՝ Ա. Մարտիրոսյան)

8. «Արևոտ անձրև» - Ինգա Արշակյան (Ռ. Ամիրխանյան)

9. «Քառսուն կարաս» - Ինգա Արշակյան (Ինգա-Անուշ Արշակյաններ)

10. «Շողեր ջան» - Ինգա Արշակյան (ժող./ մշ.՝ Ա. Հյուսնունց)

11. «Կեսկատակ» - (Ա. Հյուսնունց)

12․«Վաղարշապատի պար» - (ժող./մշ.՝ Ա. Հյուսնունց)

Մինչ համերգը` 18:00 նախասրահում կանցկացվի նաև շախմատի սեանս գրոսմայստերների հետ, որի գրանցման և մասնակցության համար դիմել 033 014090 հեռախոսահամարով:

Տոմսերի արժեքը՝ 5000-30 000 դրամ:





Back to the calendar